BlueGlobe International
My status

Translation Services

Translation Services

Career With BlueGlobe

Banner
Banner
Banner

SAIC

"SAIC is a FORTUNE 500® scientific, engineering, and technology applications company that uses its deep domain knowledge to solve problems of vital importance to the nation and the world, in national security, energy and the environment, critical infrastructure, and health. BlueGlobe International LLC consistently provides language services on a global scale which meet the strict vendor standards required by SAIC."


Fulbright

"BlueGlobe cares .. our expectations were exceeded with accuracy and promptness. A long term relationship will benefit our firm and yours."


Crowell-moring

"Thanks again for extra-ordrinary services."


AAAS

"Friendly staff combined with unusual promptness and services will see our association always requesting BlueGlobe."

* For Translation - click flag

Հայերեն թարգմանության ծառայություններ

US Flag

ԲլուԳլոուբ միջազգային թարգմանչական ընկերությունն առաջարկում է հայերենի որակյալ թարգմանիչներ

Հայերենի մեր հմուտ թարգմանիչները մատուցում են ծառայություններ՝ ունենալով հաստատուն գիտելիքներ սկզբնական լեզվի, թիրախ լեզվի և թարգմանության նյութի վերաբերյալ:Պայմանագիր կնքելով հայերենի բարձր որակավորում ունեցող, փորձառու թարգմանիչների հետ՝ ԲլուԳլոուբը կարող է թարգմանել ցանկացած տեսակի և չափի նյութ (ծրագիր), ներառյալ վեբ կայքեր, էլեկտրոնային նամակներ, պարբերական հանդեսներ, իրավական (դատական) փաստաթղթեր, բժշկական ամսագրեր, տեխնիկական ձեռնարկներ, գրքեր, բաղադրատոմսեր, մենյուներ, նույնիսկ դաջվածք: Հետևաբար մենք թարգմանում ենք ծրագրեր մի շարք բնագավառներից և ոլորտներից՝ դատական, ֆինանսական, բժշկական, տեխնիկական, մարքետինգ և այլն: Հոգալով խուսափելու սխալ թարգմանությունից, ԲլուԳլոուբը կարող է վստահեցնել բոլոր պատվիրատուներին, որ բոլոր նյութերը թարգմանում են բացառապես բնիկ հայերենին տիրապետող թարգմանիչները: Ծրագրի համար լիազորված թարգմանիչը պետք է ունենա ապացուցված և հաստատուն փորձառություն և հաճախորդի ծրագրին վերաբերող առանձնահատուկ գիտելիքներ: Հիմնական նյութից բացի, նրանք կհասկանան նաև տողատակերի լեզվական նրբությունները՝ կատարյալ թարգմանության հասնելու համար:

Ինչու՞ ԲլուԳլոուբ

Մենք հպարտանում ենք մեր աշխատանքով և հոգում ենք արդյունքների մասին: Որպես լեզվական ծառայությունների (գրավոր և բանավոր թարգմանություն, տեքստային բովանդակության կազմում, տեղայնացում) առաջատար միջազգային շուկայում, մենք ի վիճակի ենք ծառայություններ առաջարկել համաշխարհային մասշտաբներով՝ ինչպես անհատներին, այնպես էլ գործարարությամբ զբաղվողներին: Որպեսզի մեր պատվիրատուներին մատուցենք 100% ճշտգրիտ թարգմանություն, որակի կատարելության համար ստուգման մի շարք չափանիշներ են դրված թարգմանության յուրաքանչյուր փուլում: Ձեր հոգու անդորրությունը կարևոր է ԲլուԳլոուբի համար և վստահաբար դուք կստանաք արժանի և սպասված արդյունք:

  • Աշխարհով մեկ տարածված հարյուրավոր հիմնական լեզուներ
  • Բոլոր մասնագիտությունների գծով
  • Ամենամրցունակ գները
  • Որակյալ ծառայություններ
  • Վստահ կարող ենք ասել, որ պատվիրատուն սպասարկվում է հոգատարության ամենաբարձր մակարդակով:
  • Ամենաարագ զարգացող թարգմանչական ընկերությունն աշխարհում:
  • 100% ստուգված լեզվական ծառայություններ մատուցողներ:
  • Թիմային հասկացողություն սկզբից մինչ ավարտ:
  • Շաբաթը 7օր, 24 ժամ հասանելի թարգմանչական աշխարհում

Մեր 10 քայլից բաղկացած որակի հավաստիացման ծրագիրը

Հետևելով որակի հավաստիացման մեր քայլ առ քայլ ծրագրին, երաշխավորում ենք բոլոր հայերեն թարգմանությունների բարձր որակը.

  1. Յուրաքանչյուր հայերեն թարգմանվող նյութ վերլուծության կենթարկվի տվյալ ծրագրի համար պատասխանատու բանիմաց ղեկավարի կողմից
  2. Ծրագրի ղեկավարը կկազմի թարգմանության մանրամասն պլան
  3. Թարգմանությունը կհանձնարարվի հմուտ թարգմանչի
  4. տվյալ ծրագրի համար տերմինների բազա կկազմվի
  5. Տվյալ թարգմանության համար համակարգչային հատուկ օժանդակությամբ թարգմանության ծրագիր (CAT) կնախատեսվի
  6. Նյութը կթարգմանվի հայերեն
  7. Որակի կառավարման ստուգումները միշտ առկա են
  8. Թարգմանությունը կտեղադրվի պահանջված ձևաչափի մեջ (DTP)
  9. Ամբողջ թարգմանությունը երկրորդ անգամ կսրբագրվի լեզվակրի կողմից
  10. Վերջնական վերանայումը կիրականացնեն թարգմանիչն ու ծրագրի ղեկավարը, այնուհետև թարգմանված նյութը կտրամադրվի պատվիրատուին

Որակյալ, հմուտ, վարժ թարգմանիչների մեր գլոբալ ցանցը երաշխավորում է ԲլոԳլոուբի ունակությունը՝ առաջարկելու նույնիսկ շատ մեծ ծրագրերի արագ ձեռնարկում՝ շատ սեղմ ժամկետներում: Անկախ թարգմանվող լեզվից՝ թիրախ լեզվի պահանջներին (հայերենից անգլերեն (ԱՄՆ), անգլերենից (ԱՄՆ) հայերեն), կամ որևէ մեկ այլ լեզվական համակցություն (հունգարերենից ուկրաիներեն, եբրայերենից հունարեն, և այլն) ձեր թարգմանության ճշտգրտությունը և որակը երաշխավորված է ԲլուԳլոուբ միջազգային ընկերությունում:

Թարգմանության արժեքը- հայերեն

Մի շարք գործոններ (տեքստի առանձնահատկությունը, պահանջված վերջնաժամկետը, բառերի քանակը, փաստաթղթի ձևաչափը ) ազդում են թարգմանվող նյութի գնի վրա: Ճշտգրիտ արժեքը որոշելու համար պարզապես սեղմեք ''Արժեքի հարցում'' և լրացրեք գործուն (օնլայն) ձևաթուղթը: Թարգմանության ենթակա նյութը համապատասխանաբար կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեին՝ տրամադրելով պահանջվող տեղեկատվությունը և անհրաժեշտ փաստաթղթերը՝ ճշտգրիտ արժեքը որոշելու համար՝ առանց հավելյալ թաքնված ծախսերի:

ԲլուԳլոուբ միջազգային ընկերությունը միշտ հասանելի է և պատրաստ է ծառայել իր պատվիրատուներին, օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: Մեր աշխատակազմի անդամները իրենց սիրալիր վերաբերմունքով կիրագործեն հնարավորը՝ օգնելու Ձեզ Ձեր թարգմանության հարցում:

Լեզվի հեռախոսային օպերատոր
Անգլերենից
+1.541.330.0450 (USA)

Մեր էլեկտրոնային փոստի միջոցով օգնության ծառայությունը (24/7)
Անգլերենից - ռուսերեն - իսպաներենից - չինարեն - ֆրանսերեն - ճապոներեն
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Գաղտնիություն և ծառայություն

Մեր պատվիրատուների գաղտնիությունը ամենակարևորն է ԲլուԳլոուբ միջազգային ընկերությունում: Համոզված եղեք, որ բոլոր փաստաթղթերը, ծրագրերը, էլեկտրոնային և այլ նամակները, և այլն կպահվեն մեր գաղտնիության ուղեցույցների խիստ հսկողության ներքո: Մեր անփոփոխ նպատակն այն է, որպեսզի յուրաքանչյուր պատվիրատու գոհ մնա և վստահի մեր ծառայություններին: Խնդրում ենք այցելել մեր վեբ կայք և ուսումնասիրել մեր գաղտնիության քաղաքականությունը սահմանող փաստաթուղթը: Այս էջը պատվիրատուներին կտեղեկացնի, թե ի՞նչ տեսակի տեղեկատվություն ենք մենք հավաքագրում, ինչպե՞ս է այն պաշտպանված և բոլոր պատվիրատուների նախընտրությունը, թե ինչպես է օգտագործվում տեղեկատվությունը: Մենք կոչ ենք անում ձեզ բեռնել մեր գաղտնիության քաղաքականությունը սահմանող փաստաթուղթը որպեսզի լիովին ըմբռնեք ծառայությունների և գաղտնիության համար տարվող մեր լիարժեք հանձնառությունը: Իհարկե, մենք գնահատում ենք ձեր ներդրումը և մասնակցությունը: Հաստատելով անձեռնմխելիության և ծառայությունների հանձնառության անգերազանցելի բարձր մակարդակ՝ ԲլուԳլոուբ միջազգային ընկերությունը հպարտորեն ձևավորել է մշտական պատվիրատուների խումբ, ովքեր իրենց ծրագրերը և անձնական տեղեկատվությունը վստահում են մեր ընկերությանը: Որպես կրկնվող պատվիրատուներ, նրանք մեր ամենամեծ կապիտալն են:

Թարգմանությունը՝ Անահիտ Թահմասյանի

Contact Us Գործունեության բնագավա՞ռ եք փնտրում

Դուք ձիրք ունեցող մասնագե՞տ եք, ով հմուտ է լեզվական ծառայություններ մատուցելու գործում: Եթե այդպես է, ուրեմն մենք հրավիրում ենք ձեզ լրացնել մեր օնլայն դիմումի ձևը այս վեբ կայքում: Այն անվճար է, դյուրին և ձեզանից ընդամենը կպահանջի 5-7 րոպե:

Contact Us Հմուտ սրբագրող

Դուք որակյալ և փորձառու սրբագրի՞չ եք: Կրթություն եք ստացել կամ նախապատրաստվել եք որևէ առանձնահատուկ ոլորտու՞մ: Միացեք լեզվակիրների մեր թիմին, ովքեր բավականություն են ստանում իրենց աշխատանքից:

Contact Us Փորձագիտություն

ԲլուԳլոուբ միջազգային ընկերությունում երկրորդ լավագույնը ընդունելի չէ: Բարձր որակը մեր հիմնական չափանիշն է: Մեր պատվիրատուները կրկնվող պատվիրատուներ են՝ շնորհիվ մեր փորձագիտության լայն սանդղակի:

Contact Us Կապվեք մեզ

Ամբողջ աշխարհով մեկ տարածված ընկերությունները վստահում են մեզ -
... և շուտով դուք նույնպես կվստահեք

Telephone:
+1.541.330.0450
+55.21.2262.1793
+91.172.2561020
Mobile:
+1.541.213.8526
+55.21.2262.1793
+91.981.4535577
Fax (USA-Argentina-India):
+1.541.330.0451
+55.21.2262.1793
+91.172.2561020

www.blueglobetranslations.com

Թարգմանչական ծառայություններ -
... հարյուրավոր լեզուներով

արաբերեն եբրայերեն
չինարեն իտալերեն
հոլանդերեն ճապոներեն
անգլերեն լատիներեն
ֆրանսերեն պորտուգալերեն
գերմաներեն ռուսերեն
հունարեն իսպաներեն
Բոլոր Լեզուները

Professional Translation Services Company

Request a Quote

 

feed-image Feed Entries

Get your FREE QUOTE now or call us directly at 1.541.330.0450 or 541.213.8526 (USA)


Warning: session_write_close() [function.session-write-close]: write failed: Disk quota exceeded (122) in /home/blueglob/public_html/libraries/joomla/session/session.php on line 556

Warning: session_write_close() [function.session-write-close]: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/tmp) in /home/blueglob/public_html/libraries/joomla/session/session.php on line 556